Logo

Մեսին 2010 թվականից հետո առաջին անգամ գոլ չի խփել խոշոր մրցաշարի խմբային փուլում

15:11 / 30.06.2024Ֆուտբոլ
null

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսին 14 տարվա մեջ առաջին անգամ գոլ չի խփել խոշոր մրցաշարի խմբային փուլում, հայտնում է OneFootball-ը:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության խմբային փուլի երեք խաղերից երկուսին է մասնակցել, որոնցում դարպասի գրավմամբ աչքի չի ընկել: 

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողը վնասվածքի պատճառով բաց է թողել Պերուի հավաքականի դեմ խմբային փուլի երրորդ տուրի խաղը (2-0):

Մեսին նախորդ անգամ խոշոր մրցաշարերից ԱԱ-2010-ի խմբային փուլն էր անցկացրել առանց գոլի:

Հիշեցնենք, որ Ամերիկայի գործող գավաթակիր և ԱԱ-2022-ի չեմպիոն Արգենտինան 100 տոկոսանոց արդյունքով դուրս է եկել քառորդ եզրափակիչ: Մեսին պատրաստ կլինի փլեյ-օֆֆի առաջին խաղին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա