Logo

Մեսին 61 գոլ է խփել տուգանային հարվածով (վիճակագրություն, տեսանյութ)

18:50 / 19.02.2023Վիդեո
null

Աշխարհի նորընծա չեմպիոն, ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, Ֆրանսիայի առաջնության 24-րդ տուրի հանդիպման ավելացված ժամանակի չորրորդ րոպեին գրավելով «Լիլի» դարպասը (4-3), 61-րդ գոլը խփեց տուգանային հարվածով, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը:

«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրն այդ գոլերից 50-ը խփել է կատալոնական «Բարսելոնայում», 9-ը՝ Արգենտինայի հավաքականում, երկուսը՝ փարիզյան ակումբում:

Արաբական «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն տուգանային հարվածով խփել է 58 գոլ:  

Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 27 խփել է 16 գոլ ու կատարել 14 ասիստ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ