Logo

Մեսին 700-րդ գոլը խփեց ակումբային կարիերայում (տեսանյութ)

00:49 / 27.02.2023Վիդեո
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Լիգա 1-ի 25-րդ տուրի՝ «Մարսելի» դեմ արտագնա խաղի առաջին կեսում Կիլիան Մբապեի փոխանցումից հետո աչքի է ընկել գոլով՝ խփելով ակումբային կարիերայի 700-րդ գնդակը, հաղորդում է Squawka-ն:

Աշխարհի չեմպիոնը 672 գնդակ խփել է «Բարսելոնայի» կազմում, 28-ը՝ փարիզյան ակումբի:


Ակումբային մակարդակում 700 գոլի շեմը հատելու համար արգենտինացուց պահանջվեց ընդամենը 840 հանդիպում:

35-ամյա Լեո Մեսին «Բարսելոնայի» հիմնական թիմում խաղացել է 2005 թվականից, իսկ ՊՍԺ-ի կազմը համալրել է 2021 թվականի օգոստոսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ