Logo

Մեսի. «Ալվարեսը զարմանալի բացահայտում է»

13:46 / 16.12.2022Աշխարհի առաջնություն
null

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին խոսել է թիմակից Խուլիան Ալվարեսի մասին, որը Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում դարձել է չորս գոլի հեղինակ:

«Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Խուլիանը նման դեր կխաղա և այդքան կարևոր կլինի մեզ համար։ Նա զարմանալի օգնական է դարձել:

Եվ ամբողջ առաջնության ընթացքում, և Խորվաթիայի դեմ կիսաեզրափակիչի խաղում նա ակնառու խաղ ցուցադրեց։ Ալվարեսը գերիշխեց խաղադաշտում, պայքարեց ամեն իրավիճակում՝ ստեղծելով հնարավորություններ։

Նա զարմանալի բացահայտում է մեզ համար: Ալվարեսն արժանի է այս ամենին, քանի որ նա լավ տղա է»,- ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը:

Հիշեցնենք, որ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա հարձակվողը մասնակցում է կարիերայի առաջին Մունդիալին: Ամերիկայի գավաթակիր Արգենտինան դեկտեմբերի 18-ին աշխարհի առաջնության եզրափակիչում կմրցի գործող չեմպիոն Ֆրանսիայի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա