Logo

Մեսին՝ ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկ

23:44 / 23.02.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի ավագ, Մայամիի «Ինտերի» հարձակվող Լիոնել Մեսին SSRS հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքներով ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկ:

Հետազոտական ​​ընկերությունը 1995 թվականից հետո ամեն եռամսյակում հարցում է անցկացնում Միացյալ Նահանգների 12 և դրանից բարձր տարիքային մարզասերների շրջանում, սա առաջին դեպքն է, երբ ֆուտբոլիստ է ստացել ամենաշատ քանակի ձայները:

Աշխարհի չեմպիոն Մեսին ստացել է ձայների 90 տոկոսից ավելին: 36-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա հուլիսից է խաղում ամերիկյան ակումբում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է մեկ պաշտոնական հանդիպման, կատարել նույնքան գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ SSRS-ի տվյալներով՝ մինչև այս ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկն ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանն էր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ