Logo

Մեսին բանակցություններ է սկսել «Բարսելոնայի» հետ

16:24 / 07.03.2023ՍՊՈՐՏ
null

Աշխարհի նորընծա չեմպիոն, Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին բանակցություններ է սկսել իր նախկին ակումբ կատալոնական «Բարսելոնայի» հետ, հայտնում է AS-ը:

«Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը դիտարկում է կատալոնական ակումբ վերադառնալու տարբերակը:

ՊՍԺ-ի հետ 35-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:

Հիշեցնենք, որ Մեսին «Բարսելոնայի» գույները պաշտպանել է 2003-2021-ին: Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է և անցկացրած 778 խաղում խփել է 672 գոլ ու կատարել 303 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ