Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Չեմպիոնների լիգայի չորրորդ խաղարկությունում գոլ չի խփել փլեյ-օֆֆում, հայտնում է Gracenote-ն:
Աշխարհի չեմպիոնը մինչև այժմ մասնակցել է Չեմպիոնների լիգայի 18 խաղարկության: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը գոլ չէր խփել նաև նախորդ մկրցաշրջանի և 2005/2006 ու 2006/2007թթ. խաղարկությունների փլեյ-օֆֆում:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվելիս 0-2 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»: Փարիզյան գրանդը դիմակայությունում զիջել էր 0-3 հաշվով: Ֆրանսիայի չեմպիոնը նախորդ մրցաշրջանում նույնպես գլխավոր եվրագավաթի 1/8 եզրափակիչից դուրս էր մնացել պայքարից: Արգենտինայի հավաքականի ավագը 2021 թվականի օգոստոսից է խաղում ՊՍԺ-ում:


