Logo

Մեսին չի ցանկանում հեռանալ Եվրոպայից

17:39 / 22.02.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մտադիր չէ հեռանալ Եվրոպայից, հայտնում է լրագրող Գաստոն Էդուլը:

«Մեսին ցանկանում է շարունակել ելույթները Եվրոպայում, քանի որ «Ոսկե գնդակի» հաղթողի հիմնական հավակնորդն է: Նա ցանկանում է լավ մարզավիճակում մոտենալ 2024 թվականին կայանալիք Ամերիկայի գավաթի խաղարկությանը: Մեսին նաև ցանկանում է կրկին հաղթել Չեմպիոնների լիգան»,- սոցցանցերում գրել է Գաստոն Էդուլը:

Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը և կողմերը այն երկարաձգելու հարցում դեռ համաձայնության չեն հասել:

Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը փարիզյան ակումբի կազմում մասնակցել է 27 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 14 արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ