Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող, աշխարհի նորընծա չեմպիոն Լիոնել Մեսին չի մարզվել փարիզյան ակումբի ընդհանուր խմբում «Լիլի» դեմ Լիգա 1-ի 24-րդ տուրի խաղից առաջ, հայտնում է ինսայդեր Մարկ Մեչենուան:
35-ամյա ֆուտբոլիստը մարզվել է անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ Քրիստոֆ Գալտյեի գլխավորած թիմը երեք անընդմեջ պարտություն է կրել:
Ընթացիկ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը փարիզյան ակումբի կազմում անցկացրած 26 խաղում խփել է 15 գոլ ու կատարել 14 ասիստ:
ՊՍԺ - «Լիլ» խաղը կկայանա փետրվարի 19-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին:


