Logo

Մեսին չորրորդ խաղում անընդմեջ աչքի չի ընկել գոլային գործողությամբ

11:30 / 01.05.2025Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամին» դուրս է մնացել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկությունից:

Ֆլորիդան ներկայացնող ակումբը կիսաեզրափակիչում երկու խաղի արդյունքում 1-5 հաշվով պարտվել է «Վանկուվերին»:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսին չորրորդ խաղում անընդմեջ աչքի չի ընկել գոլային գործողությամբ:

Մեսին ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, խփել 8 գոլ և կատարել 3 ասիստ:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ