Logo

Մեսին ցրտի պատճառով կարող է չմասնակցել «Ինտեր Մայամիի» առաջիկա հանդիպմանը

20:48 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով կարող է հրաժարվել ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի առաջին հանդիպմանը մասնակցելուց, հաղորդում է Sportbible-ն:

Հաղորդվում է, որ խաղի օրը` փետրվարի 19-ին, Կանզասում ջերմաստիճանը կարող է հասնել -24-ի:

«Աղբյուրներն ինձ հայտնել են, որ Լիոնել Մեսին ցրտի պատճառով չի ցանկանում խաղալ երեքշաբթի կայանալիք «Սպորտինգ Կանզաս Սիթիի» դեմ մրցավեճում»,- աղբյուրին հայտնել է լրագրող Ֆրանկո Պանիզոն:

Ավելի վաղ հարցազրույցներից մեկում 37-ամյա ֆուտբոլիստի ակումբակից` ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը նշել էր, որ Մեսին չի սիրում ֆուտբոլ խաղալ ցուրտ պայմաններում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ