Logo

Մեսին երկրորդ խաղում անընդմեջ չի ընդգրկվել «Ինտեր Մայամիի» հայտացուցակում

10:54 / 07.03.2025Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին երկրորդ հանդիպումն է բաց թողել մկանների գերլարվածության պատճառով, հայտնում է Deporte Total USA-ը:

37-ամյա ֆուտբոլիստը չէր մասնակցել «Կավալյերի» դեմ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպմանը, իսկ հետո չէր ընդգրկվել «Հյուսթոն Դինամոյի» դեմ խաղի հայտացուցակում:

Ավելի վաղ Ֆլորիդան ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն հայտարարել էր, որ Մեսին վնասվածք չունի և գերծանրաբեռնվածության պատճառով հոգնածություն է զգում:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն ընթացիկ մրցաշրջանում «Ինտեր Մայամիի» կազմում անցկացրել է 3 հանդիպում, խփել է 2 գոլ, կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ