Logo

Մեսին երկու գոլային փոխանցում է կատարել

10:01 / 31.07.2025Ֆուտբոլ
null

Լիոնել Մեսին երկու գոլային փոխանցում է կատարել մեքսիկական «Ատլասի» դեմ Լիգայի գավաթի խաղարկության առաջին փուլի խաղում, որտեղ «Ինտեր Մայամին» հաղթել է 2-1 հաշվով:

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 58-րդ րոպեին արդյունավետ փոխանցում է կատարել Տելասկո Սեգովիային, որը բացել է հաշիվը: 80-րդ րոպեին Խոսե Լոզանոն խփել է պատասխան գոլը: «Ինտեր Մայամին» հաղթանակ է կորզել ավելացված ժամանակի 6-րդ րոպեին. Մեսին գոլային փոխանցում է կատարել իր հայրենակից Մարսելո Վեյգանդտին, որը դրել է խաղի վերջակետը:

Լիգայի գավաթ, առաջին փուլ

«Ինտեր Մայամի» - «Ատլաս»՝ 2-1

Տելասկո Սեգովիա, 58, Մարսելո Վեյգանդտ, 90+6 - Խոսե Լոզանո, 80

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ