Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին և հարձակվող Լաուտարո Մարտինեսը Պերուի դեմ 2026թ․ շխարհի առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի հերթական տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ են գրանցել:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 58-րդ գոլային փոխանցումն է կատարել և կրկնել է ազգային թիմերում ասիստների պատմական ռեկորդը:
Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն էլ 35-րդ գոլն է խփել և հավաքականում խփած գոլերի քանակով հավասարվել է լեգենդար Դիեգո Մարադոնային:
Հիշեցնենք, որ ազգային թիմում 58 ասիսիտ էր կատարել նաև ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լենդոն Դոնովանը: