Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ «Ռեալ Սոսյեդայդի» նկատմամբ, իսկ հարձակվող Լիոնել Մեսին դրեց այդ հանդիպման վերջակետը:
Այդ գոլը դարձավ արգենտինացի ֆուտբոլիստի 366-րդը կապտանռնագույն մարզաշապիկով: Նման նվաճման հասնելու համար Մեսիից պահանջվեց 401 հանդիպում:
Այդ կերպ 30-ամյա ֆուտբոլիստը գերազանցեց նաև «Բավարիայի» լեգենդար հարձակվող Գերդ Մյուլերի ռեկորդը՝ գոլերի քանակով թոփ եվրոպական մեկ ակումբի կազմում: Գերմանացի ֆուտբոլիստը 365 գոլ էր խփել 427 հանդիպումներում:

