Logo

Մեսին գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

15:13 / 02.02.2023ՍՊՈՐՏ
null

Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլի հեղինակ դառնալով «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 21-րդ տուրի արտագնա խաղում (3-1), գերազանցել է Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուի ռեկորդը:

Opta-ի հաղորդմամբ՝ 35-ամյա ֆուտբոլիստը 697-րդ գոլն է խփել եվրոպական թոփ-5 լիգաների ակումբներում անցկացրած 835 խաղերում (բոլոր մրցաշարերում): Դրանցից 672-ն աշխարհի չեմպիոնը խփել է կատալոնական «Բարսելոնայի» կազմում, իսկ 25-ը՝ ՊՍԺ-ի:

37-ամյա պորտուգալացի հարձակվող Ռոնալդուն 696 գոլի հեղինակ է դաձել Եվրոպայի թոփ-5 առաջնությունների ակումբներում անցկացրած 919 խաղերում: «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը 450 գոլ խփել է Մադրիդի «Ռեալում», 145 գոլ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», 101 գոլ՝ Թուրինի «Յուվենտուսում»:

Այնուամենայնիվ, Ռոնալդուն ավելի շատ գոլ է խփել թոփ-5 առաջնությունների խաղերում, քան «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր Մեսին: Ռոնալդուն ունի 495 գոլ, իսկ արգենտինացին՝ 489:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ