Logo

Մեսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեին

15:45 / 18.04.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին գովեստի խոսքեր է ասել կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին:

«Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Ավելի վաղ Մեսին պատմել էր, թե ինչպես է Պեպ Գվարդիոլան փոխել ֆուտբոլը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ