Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին ճանաչվել է Լեհաստանի դեմ Կատարում շարունակվող աշխարհի առաջնության խմբային փուլի երրորդ տուրի հանդիպման (2-0) լավագույն ֆուտբոլիստ։
Արդյունքների հրապարակումից հետո ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողը որոշել է մրցանակը հանձնել Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերին, որը խփել էր խաղի առաջին գոլը։ ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում Մեսին նշված է խաղի լավագույն ֆուտբոլիստ, իսկ ֆուտբոլային կառույցի սոցցանցերի էջերում հանդիպման լավագույն ֆուտբոլիստ նշված է անգլիական «Բրայթոնի» ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մեսին լեհերի դեմ խաղի 39-րդ րոպեին վրիպել էր 11-մետրանոցից: Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 3-ին 1/8 եզրափակիչում կմրցի Ավստրալիայի հետ, խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:


