«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին հավակնում է ուրուգվայական El País թերթի «Ամերիկայի արքա» մրցանակին, հաղորդում է ESPN-ը:
«Ռասինգ Ավելյանեդայի» հարձակվող Ադրիան Մարտինեսը և «Ֆլամենգոյի» կիսապաշտպան Ջորջիան դե Արասկաետան նույնպես հայտնվել են վերջնական եռյակում:
Մրցանակը շնորհվում է ամերիկյան լիգաների տարվա լավագույն ֆուտբոլիստին: Հաղթողի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 31-ին:
Մեսին կարող է հաղթել այս մրցանակը կարիերայում առաջին անգամ: Նախորդ տարի «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիրը հավաքել էր 14 ձայն և զբաղեցրել հինգերորդ տեղը: Այդ ժամանակ մրցանակը բաժին էր հասել «Զենիթի» ներկայիս վինգեր Լուիս Էնրիկեին:
2025 թվականին Մեսին «Ինտեր Մայամիի» հետ հաղթել է MLS-ի գավաթը և Արգենտինայի հավաքականի հետ դուրս եկել 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլ:
Ադրիան Մարտինեսը «Ռասինգի» հետ հաղթել է Հարավային Ամերիկայի Սուպերգավաթը և հասել Լիբերտադորեսի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:
Դե Արասկաետան «Ֆլամենգոյի» կազմում ընթացիկ մրցաշրջանում նվաճել է չորս տիտղոս՝ Բրազիլիայի չեմպիոնի կոչումը, Լիբերտադորեսի գավաթը, Բրազիլիայի Սուպերգավաթը և Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնության տիտղոսը: Ուրուգվայցի կիսապաշտպանը ճանաչվել է Լիբերտադորեսի գավաթի լավագույն խաղացող, ինչպես նաև դարձել է թիմի գլխավոր ռմբարկուն ու ասիստենտը Բրազիլիայի առաջնությունում:


