Logo

Մեսին հերթական դուբլն է ձևակերպել «Ինտեր Մայամիի» կազմում

11:36 / 10.04.2025• Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակիչ:

«Լոս Անջելեսի» հետ դիմակայության 2-րդ խաղը Խավիեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթել է 3-1 հաշվով: 

Իր թիմի բոլոր գոլերին մասնակցել է Լիոնել Մեսին, որն աչքի է ընկել դուբլով ու ասիստով:

Ամերիկյան թիմին միանալուց հետո արգենտինացին 48 խաղում խփել է 42 գոլ:

Եզրափակիչի ուղեգիրն «Ինտեր Մայամին» կվիճարկի կանադական «Վանկուվեր Ուայթքեփսի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ