Logo

Մեսին Instagram-ի Stories բաժնում նշել է TUMO-ի էջը

22:55 / 11.04.2025• Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին Instagram-ի իր էջի 505 միլիոն հետևորդներին Stories բաժնում ցույց է տվել հայկական TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի էջը:

Կենտրոնում դեռահասներն անվճար սովորում են ծրագրավորում, ռոբոտաշինություն, դիզայն և այլ մասնագիտություններ:

Հիշեցնենք, որ 6 ամիս առաջ Մեսիի եղբայրը` Ռոդրիգո Մեսին, WCIT 2024/DigiTec կոնֆերանսի ժամանակ այցելել էր TUMO: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ