Logo

Մեսին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղը

22:40 / 09.02.2023ՍՊՈՐՏ
Մեսի-3

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում կայանալիք Մյունխենի «Բավարիայի» դեմ խաղը, հայտնում է L'Equipe-ը:

Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագը ստացել է ծնկի վնասվածք, ինչի հետևանքով բաց կթողնի Լիգա 1-ում փարիզյան ակումբի հաջորդ խաղը: Կա հավանականություն, որ 35-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի նաև փետրվարի 14-ին Փարիզում կայանալիք «Բավարիայի» դեմ առաջին խաղին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանական ակումբի դեմ խաղը, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի ՊՍԺ-ի ևս մեկ աստղային հարձակվող Կիլիան Մբապեն:

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մեսին մասնակցել է 5 խաղի, խփել չորս գոլ, կատարել չորս արդյունավետ փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ