«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավյեր Մասկերանոն հայտնել է, որ Լիոնել Մեսին պատրաստ կլինի առաջիկա հանդիպմանը, հաղորդում է Goal.com-ը:
«Լեոն լավ է: Նա երեք օր է` մարզվում է թիմի հետ: Կարծում ենք, որ նա «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ վաղը կայանալիք խաղում կլինի թիմի մեկնարկային կազմում»,- ասել է արգենտինացի մասնագետը:
Հիշեցնենք, որ լեգենդար արգենտինացին օգոստոսի 2-ից խաղադաշտ դուրս չի եկել: MLS-ի ընթացիկ մրցաշրջանում Մեսին մասնակցել է 18 խաղի, խփել նույնքան գոլ:


