Logo

Մեսին կազմ ու պատրաստ է. Մասկերանոն մանրամասնել է

19:58 / 15.08.2025Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավյեր Մասկերանոն հայտնել է, որ Լիոնել Մեսին պատրաստ կլինի առաջիկա հանդիպմանը, հաղորդում է Goal.com-ը:

«Լեոն լավ է: Նա երեք օր է` մարզվում է թիմի հետ: Կարծում ենք, որ նա «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ վաղը կայանալիք խաղում կլինի թիմի մեկնարկային կազմում»,- ասել է արգենտինացի մասնագետը:

Հիշեցնենք, որ լեգենդար արգենտինացին օգոստոսի 2-ից խաղադաշտ դուրս չի եկել: MLS-ի ընթացիկ մրցաշրջանում Մեսին մասնակցել է 18 խաղի, խփել նույնքան գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ