Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին կդառնա ամերիկյան «Ինտեր Մայամիի» ավագը:
The Athletic-ի հաղորդմամբ՝ թիմի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հաստատել է այդ տեղեկությունը:
Մինչև այս Ֆլորիդան ներկայացնող ակումբի ավագը բրազիլացի կիսապաշտպան Գրեգորեն էր:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն «Ինտեր Մայամի» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակում ու կնքել 2 տարվա պայմանագիր: 36-ամյա արգենտինացին հաղթական գոլ էր խփել նորամուտի խաղում:


