Logo

Մեսին խաղադաշտ վերադարձը նշանավորել է գոլով և ասիստով

10:50 / 17.08.2025Ֆուտբոլ
null

Լիոնել Մեսին վնասվածքից ապաքինվելուց հետո վերադարձել է խաղադաշտ և «Լոս Անջելես Գելեքսիի» դեմ MLS-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում գոլ ու ասիստ գրանցել:

«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվողը 84-րդ րոպեին իր հայրենակից Ռոդրիգո դե Պոլի ասիստից հետո տպավորիչ գոլ է խփել, իսկ 5 րոպե անց կրկին տպավորիչ կերպով օգնել է հաջողության հասնել Լուիս Սուարեսին:

43-րդ րոպեին Սերխիո Բուսկետսի ասիստից հետո հաշիվը բացել էր Ժորդի Ալբան:

Մեսին MLS-ի ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում նույնքան գոլ է խփել:

Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը 24 խաղից հետո 45 միավորով 8-րդն է, Լոս Անջելեսը ներկայացնող թիմը 26 հանդիպումից հետո ունի 16 միավոր և վերջին` 30-րդ տեղում է:

MLS-ի կանոնավոր առաջնություն, 27-րդ տուր

«Ինտեր Մայամի» - «Լոս Անջելես Գելեքսի»` 3-1

Ժորդի Ալբա, 43, Լիոնել Մեսի, 84, Լուիս Սուարես, 89 - Յոզեֆ Պաինցիլ, 59

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ