Logo

Մեսին՝ Խամեսին. «Դու չափազանց շատ ես խոսում»

13:01 / 11.06.2025Ֆուտբոլ
null

Աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 16-րդ տուրի Արգենտինա - Կոլումբիա (1-1) խաղի ընթացքում հետաքրքիր միջադեպ է գրանցվել, հայտնում է TyC Sports-ը:

Արգենտինացիների հարձակվող Լիոնել Մեսին մոտեցել է մրցակցի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին ու նրա հետ փոխանակել մի քանի բառ, որոնցից մի քանիսը կարողացել է ֆիքսել TyC Sports-ի տեսախցիկը:

«Ասում էիր, որ մեզ օգնել են եզրափակիչում: Դու չափազանց շատ ես խոսում», - ասել է Մեսին, որին էլ պատասխանել է «Ռեալի» նախկին կիսապաշտպանը՝ նշելով, որ ինքը ոչինչ էլ չի ասել:

«Այն, ինչ կատարվում է խաղադաշտում, մնում է խաղադաշտում», - խաղից հետո դրվագն այսպես է մեկնաբանել Խամես Ռոդրիգեսը:

Կոլումբիայի հավաքականի աստղային խաղացողը նախկինում հայտարարել էր, որ Արգենտինայի հավաքականն անարդարացիորեն է նվաճել Ամերիկայի 2024 թվականի գավաթը, քանի որ, ըստ նրա, մրցավարը 11-մետրանոց չէր նշանակել Կոլումբիայի հավաքականի օգտին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ