Logo

Մեսին խուսափել է լուրջ վթարից

13:08 / 15.07.2023Ֆուտբոլ
null

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին Մայամիում խուսափել է լուրջ վթարից:

Արգենտինական TyC Sports հեռուստաալիքի ցուցադրած կադրերում երևում է՝ ինչպես է «Ինտեր Մայամիի» նորեկը սպիտակ ամենագնացով հեռանում ակումբի մարզաբազայից: Ոստիկանության մեքենայի ուղեկցությամբ ընթացող Մեսին խաչմերուկն անցնում է կարմիր լույսի տակով ու վթարային իրավիճակ ստեղծում: Բարեբախտաբար, արգենտինացին խուսափում է լուրջ վթարից:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսիի պաշտոնական շնորհանդեսն «Ինտեր Մայամիում» կկայանա հուլիսի 16-ին: 36-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի օգոստոսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը խաղում էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ