Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին Կանադայի թիմի դեմ Կոպա Ամերիկայի կիսաեզրափակիչի խաղում (2-0) 109-րդ գոլն է խփել ազգային թիմում։
Ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվողը հավաքականում խփած գոլերի ցուցանիշով հավասարվել է Իրանի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ալի Դաեիին։
«Ոսկե գնդակի» ութակի դափնեկրից շատ գոլ հավաքականների մակարդակում խփել է միայն պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն, որը մրցակիցներին տխրեցրել է 130 անգամ:
Մեսին նաև դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Ամերիկայի գավաթի 6 խաղարկություններում:


