Ամերիկյան «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին Պարագվայի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման մրցաշարի հերթական տուրի խաղում վիրավորել է մրցավարին:
«Դու կեղտոտ ես աշխատում և ինձ դուր չես գալիս»,- ասել է «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը, հաղորդում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն արգենտինացիները հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվել էին Պարագվային: Հյուրերի կազմում միակ գոլը խփել էր Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: