«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին ակումբի ղեկավարության առաջարկել է մի քանի այլընտրանք, եթե կատալոնական ակումբին այնուամենայնիվ չհաջողվի ձեռք բերել «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին:
Արգենտինացու կարծիքով Կոուտինյոյի փոխարեն «Բարսան» կարող է գնել հետևյալ ֆուտբոլիստներից մեկին. Տոմա Լեմար («Մոնակո»), Նաբիր Ֆեկիր («Լիոն») կամ էլ Ռիհադ Մահրեզ («Լեսթեր»):
Իսկ ինչ վերաբերում է Կոուտինյոյին, ապա մերսիսադյան ակումբը 150 մլն. եվրո է պահանջում ֆուտբոլիստի դիմաց:

