MLS-ի ֆուտբոլիստների ասոցիացիան հրապարակել է լիգայի խաղացողների աշխատավարձերի տվյալները, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին գերազանցում է բոլորին: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի տարեկան աշխատավարձը կազմում է 12 միլիոն դոլար, իսկ երաշխավորված եկամտի ծավալը՝ 20 միլիոնից ավելի:
Այս գումարի մեջ ներառված են երաշխավորված բոնուսները, որը բաժանված է պայմանագրի ժամկետի միջև, ինչպես նաև մարկետինգային վճարները:
Երկրորդ տեղում «Տորոնտոյի» իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեն է՝ 15.4 միլիոն դոլար: Լավագույն եռյակը եզրափակում է Մեսիի թիմակից, իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը՝ 8 միլիոն 774 հազար դոլար:
Հիշեցնենք, որ 36-ամյա Մեսին MLS-ի ընթացիկ կանոնավոր առաջնությունում 9 խաղում խփել է 10 գոլ, կատարել 13 արդյունավետ փոխանցում։


