«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է MLS-ի մրցաշրջանի ամենաարժեքավոր ֆուտբոլիստ (MVP), հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Արգենտինացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը 2 տարի անընդմեջ նվաճեց այս մրցանակը։ 38-ամյա Մեսին նաև MLS-ի գավաթի եզրափակիչի MVP-ն էր:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն օգնել էր «Ինտեր Մայամիին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճել MLS-ի գավաթը: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը եզրափակիչում 3-1 հաշվով հաղթել էր կանադական «Վանկուվերին», աշխարհի չեմպիոն Մեսին կատարել էր 2 ասիստ:


