Logo

Մեսին` MLS-ի ռեկորդակիր

15:38 / 12.10.2025Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին դարձել է MLS-ի պատմության մեջ առաջին խաղացողը, որը կանոնավոր առաջնության մեկ մրցաշրջանում 9 խաղում դուբլ է գրանցել, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Արգենտինացի 38-ամյա ֆուտբոլիստն առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղում խփել է 26 գոլ: Մեսին կանոնավոր առաջնության գլխավոր ռմբարկուն է: Նա ունի նաև 15 ասիստ:

Հիշեցնենք, որ Մեսին «Ատլանտա Յունայթեդի» դեմ կանոնավոր առաջնության 33-րդ տուրի տնային խաղում երկու գոլ էր խփել և մեկ ասիստ կատարել: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը հաղթել էր 4-0 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ