Logo

Մեսին` MLS-ի տարվա MVP

19:49 / 06.12.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է MLS-ի տարվա ամենաարժեքավոր ֆուտբոլիստ:

Լանդոն Դոնովանի անվան MVP մրցանակը շնորհվում է ֆուտբոլիստների, ակումբի տեխնիկական անձնակազմի և լրատվամիջոցների հարցման արդյունքների հիման վրա:

Քվեարկությամբ «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը ստացել է ձայների 38,43 տոկոսը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Քոլամբուս Քրյուի» հարձակվող Կուչո Էրնանդեսը, որը ստացել է ձայների 33,7%-ը։

37-ամյա Մեսին MLS-ի 19 խաղում խփել է 20 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ «Ինտեր Մայամին» դարձել է MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա