Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին նշել է սիրելի մարզաձևերը ֆուտբոլից բացի։
«Այնքան էլ լավ չեմ խաղում պադել։ Սիրում եմ խաղալ, սակայն ես միջակ եմ այդ մարզաձևում։ Սիրում եմ նաև թենիս, թեև խաղալ չեմ կարողանում։ Կնոջս հետ այցելել ենք մի քանի մարզման, բայց ամեն բան այդքանով ավարտվել է»,- «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկրի խոսքը մեջբերում է Dispuestos a Todo-ն։
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը 2023 թվականից է խաղում «Ինտեր Մայամիում», որի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2025թ․ դեկտեմբեր։ Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում աշխարհի չեմպիոնը հանդես է եկել նաև կատալոնական «Բարսելոնայում» ու ֆրանսիական ՊՍԺ-ում։