Logo

Մեսին նշել է, թե երբ է ծրագրում ավարտել կարիերան

19:37 / 27.03.2024Ֆուտբոլ
null

MLS-ը ներկայացնող ամերիկյան «Ինտեր Մայամիի» և աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին նշել է, թե երբ է ծրագրում ավարտել կարիերան:

«Ես կհեռանամ, երբ հասկանամ, որ այլևս չեմ կարող խաղալ պատշաճ մակարդակով կամ այլևս չեմ վայելում խաղը և չեմ կարողանում օգնել թիմակիցներիս։ Ես շատ քննադատաբար եմ մոտենում ինքս ինձ, ուստի գիտեմ, թե երբ եմ լավ խաղում, երբ՝ վատ: Երբ կարիերան ավարտելու պահը գա, հաշվի չեմ առնելու տարիքը։ Կփորձեմ հնարավորինս երկար շարունակել խաղալ։

Դեռ չեմ մտածել, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո։ Փորձում եմ ապրել տվյալ օրով և վայելել յուրաքանչյուր պահը։ Շատ հեռու չեմ նայում, դեռ հստակ պատկերացումներ չունեմ։ Երբ ժամանակը գա, կգտնեմ ինչ-որ զբաղմունք և կանեմ այն, ինչ ինձ դուր է գալիս։ Շատ բախտավոր եմ, որ կարիերայի ընթացքում իրականացրել եմ բոլոր նպատակներս ու երազանքներս։ Շնորհակալ եմ Աստծուն, որ կարողացել եմ նման հաջողությունների հասնել»,- նշել է Մեսին Big Time փոդկաստի եթերում։

36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Ինտեր Մայամիի» հետ ավարտվում է 2025 թ. դեկտեմբերի 31-ին։ Հարձակվողն այս տարի 5 խաղում խփել է 5 գոլ, կատարել 2 արդյունավետ փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ