«Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին նոր ավանդույթ է ներմուծել ամերիկյան ակումբ:
«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը մարզաբազայում ընթրիք է կազմակերպել և արգենտինական բաղադրատոմսով սթեյք է հյուրասիրել բոլորին:
Հիշեցնենք, որ MLS-ի կանոնավոր առաջնությունում Լիոնել Մեսին անցկացրել է 6 հանդիպում, դարձել է 7 գոլի և 3 ասիստի հեղինակ: