MLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին պատմել է, թե ինչպես են ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն անցկացնում ժամանակն Ամերիկայի գավաթի խաղարկության ընթացքում.
«Մենք ուշ ենք պառկում քնելու, քանի որ մինչև երեկո զրուցում ենք, մատե ենք խմում և թղթախաղ խաղում։ Սովորաբար այդպես ենք անցկացնում ժամանակը, բայց լավ ենք քնում»,- մեջբերում է Fox News-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը դուրս է եկել ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ մրցելու է Կոլումբիայի թիմի դեմ։ Հանդիպումը կայանալու է հուլիսի 15-ին` Երևանի ժամանակով 4:00-ից սկսած։


