
VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:
ՀԱՅԱՍՏԱՆ
Ըստ Евро-Футбол.Ру-ի՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով վերջին շրջանում խաղադաշտ դուրս չի գալիս վնասվածքի պատճառով, ձմռանը կարող է հեռանալ Մախաչկալայի «Անժիից»: Նման ենթադրությունների պատճառն ակումբի ներքին խնդիրներն են, ինչի պատճառով իր պաշտոնը գուցե լքի նաև գլխավոր մարզիչ Պավել Վրբան:
Իրանի առաջնության 14-րդ տուրում երեկ իրենց հերթական հանդիպումներն են անցկացրել հայ լեգեոներների ակումբները: «Փայքանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է «Սայփային»: Լևոն Հայրապետյանը մասնակցել է ամբողջ խաղին և դարձել գոլային փոխանցման հեղինակ: Մրցել են նաև Հրայր Մկոյանի և Վարազդատ Հարոյանի թիմերը՝ համապատասխանաբար «Էսթեղլալը» և «Փադիդեն»: Նվազագույն հաշվով առավելության է հասել Թեհրանի թիմը: Միակ գոլն էլ խփվել է Մկոյանի գոլային փոխանցումից հետո: Վարազդատ Հարոյանը նույնպես մասնակցել է հանդիպմանը:

Խուան Մատա. «Ինձ դուր է գալիս խաղալ Մխիթարյանի և Էրերայի կողքին: Մենք տարբեր ֆուտբոլիստներ ենք, բայց շատ լավ ենք հասկանում իրար խաղադաշտում»:
«Փյունիկի» 18-ամյա կիսապաշտպան Հովհաննես Պողոսյանը Մյունխենում վիրահատության է ենթարկվել: Նա ծնկի վնասվածք ուներ:

