Logo

Մեսին Սուպերբոուլի ժամանակ գարեջուր կգովազդի

17:09 / 07.02.2024Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող, աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին և դերասան Ջեյսոն Սուդեյկիսը, որը հայտնի է դարձել «Տեդ Լասո» սերիալից, դարձել են Michelob գարեջրային բրենդի դեմքերը:

Michelob գարեջրի գովազդը ցուցադրվելու է առաջիկա Սուպերբոուլի ժամանակ:

Հանդիպման ընդմիջմանը ցուցադրվող գովազդն ամենաթանկն է ԱՄՆ-ում: Գովազդի յուրաքանչյուր րոպեն արժե 15 միլիոն դոլար:

Հիշեցնենք, որ Սուպերբոուլում մրցելու են «Կանզաս Սիթի Չիֆսն» ու «Սան Ֆրանցիսկո Նայներսը:

Հանդիպումը կայանալու է փետրվարի 11-ին Լաս Վեգասում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ