Logo

Մեսին տուգանայինից գոլ է խփել «Ինտեր Մայամիի» կազմում նորամուտի խաղում

11:15 / 22.07.2023Ֆուտբոլ
null

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին հաղթական գոլ է խփել ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում նորամուտի խաղում:

36-ամյա հարձակվողը փոխարինման է մտել մեքսիկական «Կրուս Ասուլի» դեմ Leagues Cup մրցաշարի հանդիպման 54-րդ րոպեին ու տուգանայինից տպավորիչ գոլով է աչքի ընկել ավելացված չորրորդ րոպեին՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 2-1:

MLS-ը ներկայացնող ակումբի կազմում նորամուտը նշել է նաև կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը: Իսպանացին նույնպես խաղադաշտ է դուրս եկել 54-րդ րոպեին:

Leagues Cup-ն ակումբային մրցաշար է, որին մասնակցում են ամերիկյան և մեքսիկական թիմերը:

Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին ազատ գործակալի կարգավիճակում այս ամռանն էր տեղափոխվել «Ինտեր Մայամի»՝ ակումբի հետ կնքելով 2 տարվա պայմանագիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ