Logo

Մեսին տուգանայինից խփած գոլերի քանակով մոտեցավ Պելեին

14:21 / 20.06.2025• Ֆուտբոլ
null

Ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին կարիերայում 68-րդ գոլն է խփել տուգանայինից, հայտնում է Onefootball-ը:

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն այժմ 2 գոլով է հետ «Ֆուտբոլի արքա» Պելեից:

Հաշվարկում առաջատար է Բրազիլիայի հավաքականի և ֆրանսիական «Լիոնի» նախկին, լեգենդար կիսապաշտպան Ժունինյո Պեռնամբուկանոն: Նա կարիերայի ընթացքում տուգանայինից խփել է 77 գոլ:

Ի դեպ, 2018 թվականից հետո Լիոնել Մեսին ավելի շատ գոլ խփել է տուգանային հարվածով (34), քան 11-մետրանոցից (33):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ