Logo

Մեսին վերադարձել է Արգենտինայի հավաքականի հայտացուցակ

20:13 / 15.05.2025• Ֆուտբոլ
null

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, ամերիկյան «Ինտեր Մայամիի» լեգենդար հարձակվող Լիոնել Մեսին վերադարձել է Արգենտինայի ազգային հավաքականի հայտացուցակ:

Աշխարհի գործող չեմպիոնները հունիսին երկու խաղ կանցկացնեն ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական փուլում: Լիոնել Սկալոնին հայտացուցակում ընդգրկել է 28 ֆուտբոլիստի:

37-ամյա Մեսին բաց էր թողել մարտին կայացած խաղերը: Արգենտինացիներն արդեն ապահովել են իրենց տեղն ԱԱ-2026-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ