Logo

Մեսիի ու Մբապեի հոբելյանական գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին «Մարսելի» հետ խաղում (տեսանյութ)

01:36 / 27.02.2023Վիդեո
ՊՍԺ-Մարսել

Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրում գործող չեմպիոն ՊՍԺ-ն 3-0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Մարսելի» նկատմամբ:

Դուբլ ձևակերպեց ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որը 200-րդ գոլը խփեց ՊՍԺ-ի կազմում և հավասարվեց ակումբի պատմության լավագույն ռմբարկու, ուրուգվայցի Էդինսոն Կավանիին: Մեկ անգամ էլ գոլով աչքի ընկավ աշխարհի չեմպիոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը 700-րդ գոլը խփեց ակումբային կարիերայում: Ֆուտբոլիստները մրցակցի դարպասը գրավեցին միմյանց փոխանցումներից:

Ընթացիկ մրցաշրջանում Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում 29 խաղում խփել է նույնքան գոլ:

25-րդ տուրից հետո ՊՍԺ-ն 60 միավորով առաջատարն է և 8 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Մարսելին»:

Ֆրանսիայի առաջնություն, 25-րդ տուր

«Մարսել» - ՊՍԺ՝ 0-3 (տեսանյութ)

Կիլիան Մբապե, 25, 55, Լիոնել Մեսի, 29


Խաղային օրվա մյուս արդյունքները՝ 

«Մոնակո» - «Նիս»՝ 0-3 (տեսանյութ)

«Կլերմոն» - «Ստրասբուրգ»՝ 1-1 (տեսանյութ)

«Նանտ» - «Ռեն»՝ 0-1 (տեսանյութ)

«Ռեյմս» - «Թուլուզ»՝ 3-0 (տեսանյութ)

«Լորյան» - «Օսեր»՝ 0-1 (տեսանյութ)

«Այաչո» - «Տրուա»՝ 2-1

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ