Logo

Մեսին ու Նեյմարը ներողություն են խնդրել ՊՍԺ-ի երկրպագուներից (ֆոտո)

12:04 / 15.02.2023ՍՊՈՐՏ
null

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի ռմբարկու Լիոնել Մեսին ու բրազիլացի հարձակվող Նեյմարը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Մյունխենի «Բավարիայից» կրած պարտությունից հետո (0-1) ներողություն են խնդրել փարիզյան ակումբի երկրպագուներից: Դա բոլոր մրցաշարերում ՊՍԺ-ի երրորդ անընդմեջ պարտությունն է։

10 ամսվա մեջ առաջին անգամ Մեսին ու Նեյմարն ակումբակիցների հետ մոտեցել են ակումբի երկրպագուների տրիբունային, ներողություն խնդրել ու շնորհակալություն հայտնել աջակցության համար:

Նախորդ անգամ փարիզյան ակումբի առաջատարները ներողություն էին խնդրել երկրպագուներից 2022 թվականի մարտին, երբ պարտություն էին կրել «Բորդոյից», իսկ 4 օր անց Չեմպիոնների լիգայում պայքարը զիջել Մադրիդի «Ռեալին»:

«Ռեալի» դեմ խաղում ՊՍԺ-ի երկրպագուները սուլել էին Մեսիին ու Նեյմարին: Միայն ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն էր արժանացել ծափահարությունների:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ