Արգենտինացի Լիոնել Մեսին և ուրուգվայցի Լուիս Սուարեսն ամերիկյան «Ինտեր Մայմիի» պատմության լավագույն ռմբարկուների հնգյակում են։
Սուարեսը MLS-ի կանոնավոր առաջնության 12-րդ տուրում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ խաղում և «Ինտեր Մայամիում» գոլերի քանակը հասցրեց 12-ի։ 37-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստն ակումբի պատմության 5-րդ լավագույն ռմբարկուն է։
Մեսին նույն խաղում խփեց մեկ գոլ և 23 գնդակով դարձավ Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբի լավագույն երրորրդ ռմբարկուն։ 36-ամյա արգենտինացին «Նյու Յորք Ռեդ Բուլզի» դեմ խաղում կարիերայում առաջին անգամ կատարել էր նաև 5 գոլային փոխանցում։
«Ինտեր Մայամիի» պատմության լավագույն ռմբարկուն արգենտինացի Գոնսալո Իգուայինն (29 գոլ) է, որին հաջորդում է էկվադորցի Լեոնարդո Կամպանան (25), իսկ ֆինլանդացի Ռոբերտ Թեյլորը (14) չորրորդ տեղում է։