Աշխարհի չեմպիոն, ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է վերադառնալ իր հարազատ ակումբ «Նյուելզ Օլդ Բոյզ», որի կազմում ելույթ է ունեցել 1994-2000 թվականներին:
Mirror-ի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի հետ բանակցությունները մտել են փակուղի, և կողմերը չեն կարողանում համաձայնության գալ ֆինանսական հարցերի շուրջ: Մեսին և արգենտինացի այլ խաղացողներ մտադիր են կարիերայի վերջին հատվածն անցկացնել հայրենիքում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ինտեր Մայամի», որի սեփականատերն է Անգլիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 27 խաղում խփել է 16 գոլ ու կատարել 14 ասիստ:


