ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի փոխհարաբերությունները վատթարացել են՝ հայտնել է լրագրող Լուիս Կանուտը TV3-ի Onze հաղորդման ժամանակ։
Աղբյուրի համաձայն՝ Մեսին հիասթափված է Պիկեից, որը, ի տարբերություն Ժորդի Ալբայի և Սերխիո Բուսկետսի, ժամանակին չի համաձայնել աշխատավարձի նվազեցման, ինչի արդյունքում արգենտինացին կարող էր մնալ «Բարսելոնայում»:
«Պիկեի արարքը խանգարեց արգենտինացու՝ կատալոնական ակումբում մնալուն. նա հիասթափված է: Լեոն իրեն դավաճանված է զգում Ժերարի կողմից:
Մեսին կարծում է, որ Պիկեն պետք է ավելի վաղ երկարաձգեր պայմանագիրը, որպեսզի փորձեր խոչընդոտել իր հեռանալուն»,- նշել է լրագրողը:
Հիշեցնենք, որ Մեսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանն ազատ գործակալի կարգավիճակով։