Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին դիմել է կատալոնական «Բարսելոնայում» իր նախկին թիմակից, ուրուգվայցի Լուիս Սուարեսին, որը 16 տարի անց վերադարձել էր ուրուգվայական «Նասյոնալ»:
«Ուժեղ գրկում եմ քեզ, մաղթում ամենայն բարիք քո կարիերայի նոր փուլում։ Գիտեմ, թե որքան կարևոր է այս վերադարձը քեզ համար այսքան տարի անց»,- 35-ամյա արգենտինացու խոսքը մեջբերում է «Նասյոնալի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Սուարեսն ազատ գործակալի կարգավիճայում էր վերադարձել «Նասյոնալ»: Ուրուգվայցի 35-ամյա հարձակվողը նախորդ 2 մրցաշրջանն անցկացրել էր Մադրիդի «Ատլետիկոյում»:


